Isaiah 32:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս մարդը՝ ՝ հովին դէմ դնող պատսպարանի պէս Ու փոթորիկին դէմ դնող ծածկոցի պէս, Չոր տեղը՝ ջուրի վտակներու պէս Եւ ծարաւուտ երկրի մէջ Մեծ ապառաժի մը հովանիին պէս պիտի ըլլայ։
Armenian 2018
Ամեն մարդ քամու դեմ պատսպարանի նման կլինի և փոթորկի դեմ՝ ապաստանի նման. ջրերի վտակների նման՝ անջրդի վայրում և մեծ ապառաժի հովանու նման՝ պապակած երկրում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում։
Armenian Eastern Bible 1994
Եւ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, այնպէս պիտի լինի,ինչպէս յորդ ջրերի մէջ թաքնուած մէկը։ Իսկ Սիոնը նմանուելու
Armenian NEA
Եվ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, պիտի թաքնվի, ինչպես հորդառատ ջրերից։ Իսկ Սիոնը նմանվելու է մի փառավոր գետի, որ հորդել է տոչորված երկրում։