Isaiah 32:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ագահին հնարքները չար են Անիկա սուտ խօսքերով աղքատները կորսնցնելու համար Նենգութիւններ կը խորհի, Եթէ նոյնիսկ տնանկին դատը արդար ըլլայ։
Armenian 2018
Նենգամիտի նենգամտությունները չար են. նա նենգություններ է խորհում, որպեսզի թշվառներին կորստյան մատնի սուտ խոսքերով, թեկուզ և կարիքավորը իրավացի է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նենգամիտի հնարքները չար են, նա նենգութիւններ է մտածում, որ աղքատներին կորցնէ սուտ խօսքերով, թէեւ տնանկը իրաւունքով էլ խօսի։
Armenian Eastern Bible 1994
Չարագործերն անօրէն խորհուրդներ են խորհում՝ անիրաւ խօսքերով ապականելով խեղճերին եւ դատի ժամանակ արհամարհելով
Armenian NEA
Չարագործերն անօրեն ծրագրերն են խորհում՝ անիրավ խոսքերով կործանելով խեղճերին և դատի ժամանակ անտեսելով աղքատների խոսքը.