Isaiah 33:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սիօնի մէջ մեղաւորները կը վախնան, Դողը կեղծաւորները կը բռնէ։ Մեզմէ ո՞վ կրնայ բնակիլ լափող կրակի մէջ. Մեզմէ ո՞վ կրնայ բնակիլ յաւիտենական բոցերուն մէջ։
Armenian 2018
Սիոնում սարսափում են մեղավորները, դողն է բռնել անաստվածներին. «Մեզնից ո՞վ կարող է բնակվել լափող կրակի հետ, մեզնից ո՞վ կարող է բնակվել հավիտենական բոցերում»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սիօնում վախենում են մեղաւորները, դող է բռնել կեղծաւորներին, թէ մեզանից ո՞վ է կարող բնակուել լափող կրակում, մեզանից ո՞վ է կարող բնակուել յաւիտենական բոցերում։
Armenian Eastern Bible 1994
Անօրէնները մերժուեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եւ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, թէ կրակը բորբոքուել է, կամ
Armenian NEA
Անօրեններն արտաքսվեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եվ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, որ կրակը բորբոքվել է, կամ ո՞վ պիտի հայտնի ձեզ հավիտենական կայանի մասին։