Isaiah 34:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Վայրենի կատուները բորենիներուն պիտի հանդիպին, Այծամարդերը իրարու ձայն պիտի տան։ Յուշկապարիկները հոն պիտի հանգչին Ու հոն իրենց հանգիստ տեղ պիտի գտնեն։
Armenian 2018
Այնտեղ վայրի կատուները կհանդիպեն բորենիներին, և այծամարդն իր ընկերոջը կկանչի. գիշերային վհուկն այնտեղ կհանգստանա և իր համար հանգիստ կգտնի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վայրենի կատուները պիտի հանդիպեն բորենիներին, եւ մի այծամարդ միւսին պիտի պատահէ, եւ գիշերային ճիւաղները այնտեղ պիտի հանգստանան, եւ այնտեղ իրանց համար հանգիստ պիտի գտնեն։
Armenian Eastern Bible 1994
ուր դեւերն ու յուշկապարիկներն են հանդիպելու եւ միմեանց ձայն տալու։ Այնտեղ պիտի հանգրուանեն յուշկապարիկները,
Armenian NEA
որտեղ դևերն ու հուշկապարիկներն են հանդիպելու և միմյանց ձայն տալու։ Այնտեղ պիտի հանգրվանեն հուշկապարիկները, որովհետև իրենց համար հանգիստ են գտել։