Isaiah 35:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Խորշակահար երկիրը լիճի պիտի դառնայ Ու ծարաւուտ երկիրը ջուրի աղբիւրներ պիտի բղխեցնէ Եւ չագալներուն պառկած բնակարանը Եղէգի ու կնիւնի գաւիթ պիտի ըլլայ։
Armenian 2018
Խորշակահար երկիրը լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների։ Աղվեսների բնակած որջում խոտ կբուսնի՝ եղեգ և կնյուն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների. չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղէգ եւ կնիւն։
Armenian Eastern Bible 1994
Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածուեն, եւ տոչորուած հողում աղբիւրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի
Armenian NEA
Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, և տոչորված երկրում աղբյուրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ։