Isaiah 36:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դուն այն ջախջախուած եղէգէ ցուպին՝ Եգիպտոսին՝ ապաւինեցար, որ եթէ անոր մարդ մը կռթնի՝ ձեռքը պիտի մտնէ ու զանիկա պիտի ծակէ։ Եգիպտոսին Փարաւոն թագաւորը բոլոր իրեն ապաւինողներուն այնպէս է։
Armenian 2018
Ահա դու ապավինել ես այդ ջարդված եղեգե ցուպին՝ Եգիպտոսին, որին եթե մարդ կռթնի, այն կմտնի նրա ձեռքը և կծակի։ Ահա այսպիսին է Եգիպտոսի փարավոն թագավորը բոլոր իրեն ապավինողների համար”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա դու ապաւինել ես այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մէկ մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կմտնէ եւ նորան կծակէ, այսպէս է Եգիպտոսի Փարաւօն թագաւորը բոլոր իրան ապաւինողների համար։
Armenian Eastern Bible 1994
Ահա դու յոյսդ դրել ես ջախջախուած եղեգնեայ ցուպի՝ եգիպտացու վրայ, որին եթէ որեւէ մէկը յենուի՝ պիտի խորտակուի, եւ այն
Armenian NEA
Ահա հույսդ դրել ես ջախջախված եղեգնյա ցուպի՝ եգիպտացու վրա, որին եթե որևէ մեկը հենվի, պիտի խորտակվի և նրա ձեռքը ծակի. ահա այդպիսին է Եգիպտոսի փարավոն արքան և բոլոր նրանք, որ ապավինել են նրան”։