Isaiah 37:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց աստուածները կրակի տուին. վասն զի անոնք աստուած չէին, հապա մարդու ձեռագործ, փայտ ու քար էին. անոր համար զանոնք կորսնցուցին։
Armenian 2018
Նրանք կրակով այրել են նրանց աստվածները, որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ՝ փայտ ու քար։ Ուստի ոչնչացրին դրանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
եւ նորանք այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չէին, այլ մարդի ձեռքի գործ՝ փայտ ու քար. ուրեմն նորանց փչացրին էլ։
Armenian Eastern Bible 1994
հրոյ ճարակ դարձրին նրանց կուռքերը եւ կործանեցին, քանի որ նրանք աստուածներ չէին, այլ՝ մարդու ձեռքով կերտուած փայտէ
Armenian NEA
հրո ճարակ դարձրին նրանց կուռքերը և կործանեցին, քանի որ նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքով կերտված փայտե ու քարե կուռքեր։