Isaiah 37:27 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի անոնց բնակիչներուն ձեռքը կարճ ըլլալուն համար Զարհուրեցան ու շփոթեցան։ Անոնք դաշտի խոտի եւ կանանչ բանջարի պէս Ու տանիքի խոտի պէս Եւ դեռ չհասած ու խորշակէն զարնուած հունձքի պէս եղան։
Armenian 2018
Դրանց բնակիչները, ուժասպառ եղած, Զարհուրեցին և ամաչեցին, Եղան դաշտի խոտի պես, Կանաչ դալար ու կտուրի խոտ, Ցորեն, որ նախքան աճելը փչանում է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց բնակիչները՝ ձեռքը կարճացած, Զարհուրեցին եւ ամաչեցին Եւ եղան դաշտի խոտ Եւ կանաչ բանջար Եւ կտուրի խոտ, Եւ մի արտ՝ հասկը քշելուց առաջ։
Armenian Eastern Bible 1994
նաեւ բոլոր բերդաքաղաքների բնակիչներին։ Ձեռքից բաց թողի, եւ նրանք չորացան, դարձան ինչպէս տանիքի վրայ այրուած խոտ,
Armenian NEA
նաև բոլոր բերդաքաղաքների բնակիչներին։ Ձեռքից բաց թողեցի, և նրանք չորացան, դարձան տանիքի վրա խանձված խոտի պես, չորացած սեզի պես։