Isaiah 37:36 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու Տէրոջը հրեշտակը ելաւ եւ Ասորեստանի բանակին մէջ հարիւր ութսունըհինգ հազար մարդ զարկաւ։ Երբ առաւօտուն կանուխ ելան, ահա անոնց ամէնքը մեռած մարմիններ էին։
Armenian 2018
Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակավայրում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տիրոջ հրեշտակը դուրս եկաւ եւ զարկեց Ասորեստանցիների բանակում հարիւր ութսունեւհինգ հազար. եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։
Armenian Eastern Bible 1994
Ապա Տիրոջ հրեշտակը ելաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազարին սպանեց։ Առաւօտեան վեր կենալով՝ գտան բոլորի
Armenian NEA
Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։