Isaiah 39:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եզեկիա ատոնց համար ուրախացաւ եւ իր թանկագին բաներուն տունը, արծաթն ու ոսկին ու խունկերը եւ պատուական իւղը ու իր զէնքերուն բոլոր տունը եւ իր գանձերուն մէջ բոլոր գտնուածը ցուցուց։ Իր տանը մէջ եւ իր բոլոր տէրութեանը մէջ բան մը չմնաց, որ Եզեկիա անոնց չցուցնէ։
Armenian 2018
Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը, ոսկին, խնկեղենը, թանկարժեք յուղը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եզեկիան ուրախացաւ նորանց վերայ, եւ ցոյց տուաւ նորանց իր գանձերի տունը՝ արծաթը եւ ոսկին եւ խնկեղէնները եւ պատուական իւղը եւ իր զէնքերի բոլոր տունը եւ ամեն ինչ որ գտնվում էր նորա գանձարաններումը. մէկ բան չկար որ եզեկիան ցոյց տուած չլինէր նորանց իր տանը եւ իր բոլոր թագաւորութիւնումը։
Armenian Eastern Bible 1994
Նրանք ուրախութիւն պատճառեցին Եզեկիային, որը ցոյց տուեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու եւ
Armenian NEA
Նրանք ուրախություն պատճառեցին Եզեկիային, որը ցույց տվեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու և արծաթի, զենքերի բոլոր պահեստները, ամեն բան, ինչ կար իր գանձարաններում։ Իր տանը, իր ամբողջ տերության սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցույց չտար։