Isaiah 4:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն օրը եօթը կին մէկ այր մարդ պիտի բռնեն ու ըսեն. «Մեր հացը ուտենք ու մեր հանդերձը հագնինք, Բայց միայն քու անունդ կանչուի մեր վրայ՝ Մեր նախատինքը վերցնելու համար»։
Armenian 2018
Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կուտենք և մեր հագուստը կհագնենք, միայն թե քո անունով կոչվենք։ Վերացրո՛ւ մեր նախատինքը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ բռնեն եւ ասեն. մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թէ քո անունը կոչուի մեզ վերայ. մեր նախատինքը վեր առ։
Armenian Eastern Bible 1994
Այն օրը եօթը կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կ՚ուտենք եւ մեր զգեստը կը հագնենք, միայն թէ քո անունը
Armenian NEA
Յոթ կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն. «Մեր հացը կուտենք և մեր զգեստը կհագնենք, միայն թե քո անունը լինի մեզ վրա. մեր նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։