Isaiah 4:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ցորեկը վրան պիտի ըլլայ, Տաքութեան համար՝ հովանի Եւ մրրիկին ու անձրեւի համար Ապաստանարան ու ծածկոց ըլլալու։
Armenian 2018
Այն տաղավար կդառնա, հովանի՝ ցերեկվա տաքության դեմ, և ապաստարան ու ծածկ՝ մրրիկի և անձրևի դեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա վրան կդառնայ ցերեկը հովանի տալու համար տաքութեան դէմ, եւ ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ։
Armenian Eastern Bible 1994
Հովանի պիտի լինի տօթի դէմ, եւ ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրեւի դէմ։
Armenian NEA
Հովանի պիտի լինի տոթի դեմ, և ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրևի դեմ։