Isaiah 40:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ո՞վ իր ափովը ջուրերը չափեց Ու թիզով երկինքը ծրագրեց Ու երկրի հողը չափի մէջ ամփոփեց Ու լեռները կշռաթաթով Ու բլուրները կշիռքով կշռեց։
Armenian 2018
Ո՞վ չափեց ջրերն իր ափով, և երկնքի տարածությունը՝ իր թիզով. ո՞վ չափի մեջ ամփոփեց երկրի փոշին. ո՞վ կշռեց լեռները կշռորդով և բլուրները՝ կշեռքով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ո՞վ չափեց ջուրերը իր ափովը, եւ երկինքը՝ թիզովը կարգադրեց, եւ ամփոփեց եռամասնում երկրի հողը. եւ կշռեց կշռորդով սարերը, եւ բլուրները՝ կշիռքով։
Armenian Eastern Bible 1994
Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ
Armenian NEA
Ո՞վ իր ափով չափեց ջրերը, թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։