Isaiah 40:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երուսաղէմին քաղցրութեամբ խօսեցէք Ու անոր ըսէք թէ՝ իր պատերազմելու ժամանակը լրացաւ Եւ իր անօրէնութիւնը ներուեցաւ, Քանզի իր բոլոր մեղքերուն համար Տէրոջ ձեռքէն կրկին հատուցում առաւ»։
Armenian 2018
Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Երուսաղէմի հետ սիրտը առնելով խօսեցէք. եւ կանչեցէք նորան, թէ նորա տառապանքը վերջացել է, թէ նորա անօրէնութիւնը թողուեցաւ. որովհետեւ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել։
Armenian Eastern Bible 1994
դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին
Armenian NEA
դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։