Isaiah 41:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Արուեստագէտը՝ ոսկերիչին, Ուռով ծեծողը սալի վրայ զարնողին սիրտ կու տայ Ու կ’ըսէ. «Ասիկա փակցնելու համար աղէկ է»։ Եւ զանիկա գամերով կը գամէ, որպէս զի չշարժի։
Armenian 2018
Քանդակողը քաջալերեց ոսկերչին, մուրճով հարթեցնողը՝ սալին խփողին՝ զոդվածքի մասին ասելով. «Լավ է», և այն ամրացնում է մեխերով, որ չշարժվի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քաջալերեց արուեստաւորը ոսկերչին, ուռ զարկողը սալին զարկողին՝ ասելով. Կպցնելու համար լաւ է դա, եւ նորան պնդացնում է բեւեռներով, որ չերերայ։
Armenian Eastern Bible 1994
«Թող հիւսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու եւ մուրճով հարուածելու, եւ ասի՝ ինձ համար լաւ օգնութիւն եղաւ»։
Armenian NEA
«Թող հյուսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու և մուրճով հարվածելու, և ասի՝ ինձ համար լավ օգնություն եղավ»։ Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրա, որպեսզի չշարժվեն։