Isaiah 42:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անապատն ու անոր քաղաքները, Կեդարի բնակած գիւղերը թող ձայն բարձրացնեն։ Վէմին բնակիչները յաղթանակի երգով Լեռներուն գլխէն թող ձայն տան.
Armenian 2018
Անապատն ու նրա քաղաքները թող իրենց ձայնը բարձրացնեն, գյուղերը, որտեղ բնակվում է Կեդարը, թող ցնծան Սելայի բնակիչները, թող գոչեն լեռների գագաթից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ձայները բարձրացնեն անապատը եւ նորա քաղաքները, այն գիւղօրայքը ուր որ բնակվում է Կեդարը. բարձրաձայն աղաղակեն Վիմաքաղաքի բնակիչները, սարերի գագաթիցը ցնծան։
Armenian Eastern Bible 1994
Թող ուրախ լինեն անապատն ու նրա աւանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վէմի բնակիչները,
Armenian NEA
Թող ուրախ լինեն անապատն ու նրա ավանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վեմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն,