Isaiah 44:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր կէսը կրակի մէջ կը վառէ, Կէսին վրայ հաց ու Խորոված կ’եփէ ու կը կշտանայ, Կը տաքնայ ու կ’ըսէ. «Ահա տաքցայ, կրակը տեսայ»։
Armenian 2018
Դրա կեսը նա այրում է կրակով և այդ կեսի վրա միս եփում և ուտում, միս խորովում, կշտանում է, նաև տաքանում է և ասում. «Տեսնում եմ կրակը. ահա՜, տաքացա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա կէսը նա այրեց կրակով, նորա կէսի վերայ էլ միս եփեց կերաւ, խորոված խորովեց ու կշտացաւ, տաքանում էլ է եւ ասում. Ահա՜, տաքացայ, կրակը տեսայ։
Armenian Eastern Bible 1994
Նրա կէսն այրեց խարոյկի վրայ, որի կրակով հաց եփեց եւ միս խորովեց, կերաւ, կշտացաւ ու տաքացաւ՝ ասելով, թէ՝ «Երանի՜
Armenian NEA
Նրա կեսն այրեց խարույկի մեջ, որի կրակով հաց թխեց և միս խորովեց, կերավ, կշտացավ ու տաքացավ՝ ասելով. «Երանի՜ ինձ, որ տաքացա և կրակը տեսա»։