Isaiah 44:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա մոխիրով կը սնանի, Անոր խաբուած սիրտը զինք կը մոլորեցնէ Եւ իր հոգին չի կրնար փրկել ու չի հարցներ. «Իմ աջ ձեռքիս մէջ ստութիւն չկա՞յ»։
Armenian 2018
Նա սնվում է մոխրով, խաբված միտքը մոլորեցրել է նրան, նա չի կարողանում իր անձը ազատել և չի ասում. «Ստություն չէ՞ իմ աջ ձեռքինը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա փոշիի ետեւից է ընկած, նորա խաբուած սիրտը մոլորեցրել է նորան, եւ նա չէ կարողանում իր հոգին ազատել, եւ չէ ասում թէ՝ մոլորութիւն չէ՞ իմ աջ ձեռքինը։
Armenian Eastern Bible 1994
Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, եւ նրանք մոլորուած են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. դուք տեսնում էք,
Armenian NEA
Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, և նրանք մոլորված են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. տեսնում եք, բայց չեք ասում, թե՝ «Խաբեություն է մեր ձեռքերի մեջ»։