Isaiah 44:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ուրա՛խ եղէք, ո՛վ երկինք, քանզի Տէրը ըրաւ ասիկա ։ Ո՛վ երկրի վարի կողմեր, ցնծութեամբ աղաղակեցէք. Լեռնե՛ր, անտա՛ռ ու անոր մէջ եղող բոլո՛ր ծառեր, Ուրախութեան ձայներ հանեցէ՛ք, Քանզի Տէրը փրկեց Յակոբը Եւ Իսրայէլի մէջ փառաւորուեցաւ։
Armenian 2018
Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ։ Ցնծալով աղաղակե՛ք, ո՛վ երկրի խորքեր, բերկրանքով պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, անտառնե՛ր և դրանց մեջ գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին, և նա փառավորված է Իսրայելում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ցնծացէք, ով երկինք, որովհետեւ Տէրն է արել. ցնծալով աղաղակեցէք, ով երկրի խորքերը. ուրախալից ձայներ հանեցէք, ով սարեր, ով անտառ եւ բոլոր նորա միջի ծառեր. որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին, եւ նա Իսրայէլի մէջ փառաւորուած է։
Armenian Eastern Bible 1994
Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստուած ողորմեց Իսրայէլին, փո՛ղ փչեցէք, երկրի հիմքե՛ր, ուրախութեան կանչե՛ր արձակեցէք,
Armenian NEA
Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։