Isaiah 44:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ստախօսներուն նշանները պարապը կը հանեմ Եւ գուշակողները կը յիմարացնեմ, Իմաստունները ե՛տ կը դարձնեմ Ու անոնց գիտութիւնը յիմարութեան կը փոխեմ։
Armenian 2018
ես եմ, որ փչացնում եմ ստախոսների նշանները և ապուշացնում գուշակներին, ես եմ, որ հետ եմ դարձնում իմաստուններին և հիմարության վերածում նրանց գիտությունը.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ ստախօսների նշանները փչացնում են, եւ գուշակողներին յիմարացնում, որ իմաստուններին ետ եմ դարձնում, եւ նորանց գիտութիւնը յիմարացնում,
Armenian Eastern Bible 1994
Էլ ո՞վ է, որ ի չիք դարձրեց վհուկների կախարդութիւնները եւ դիւթութիւնները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին յետ է
Armenian NEA
Ո՞վ է, որ վերացրեց վհուկների կախարդությունները և դյութությունները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում,