Isaiah 45:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ես զանիկա արդարութեամբ արթնցուցի Ու անոր բոլոր ճամբաները պիտի շտկեմ։ Անիկա իմ քաղաքս պիտի շինէ Եւ իմ աքսորուածներս ետ պիտի դարձնէ Առանց հատուցումի ու առանց վարձատրութեան». Կ’ըսէ զօրքերու Տէրը։
Armenian 2018
Ես եմ զարթնեցրել նրան արդարությամբ, ես եմ ուղղում նրա բոլոր ճանապարհները։ Նա պիտի կառուցի իմ քաղաքը և ազատի իմ աքսորյալներին առանց վարձի և առանց հատուցման»,- ասում է Զորությունների Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես նորան զարթեցրի արդարութիւնով, եւ նորա բոլոր ճանապարհներն ուղղում եմ. նա պիտի շինէ իմ քաղաքը. եւ իմ գերեվարեալներին ետ պիտի ուղարկէ. առանց վարձքի եւ առանց կաշառքի, ասում է Զօրաց Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Ես արդարութեամբ նրան թագաւոր հաստատեցի,եւ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կը կառուցի իմ քաղաքը եւ իմ գերուած
Armenian NEA
Ես արդարությամբ նրան թագավոր կարգեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի առանց կաշառքի և առանց ընծաների»,- ասում է Զորությունների Տերը։