Isaiah 46:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բէլ խոնարհեցաւ, Նաբաւ ծռեցաւ, Անոնց կուռքերը կենդանիներու ու անասուններու վրայ էին։ Ձեր բեռցուցած բեռները Յոգնած անասունին ծանրութիւն եղան։
Armenian 2018
«Բելը խոնարհվեց, Նեբովը կքեց. նրանց կուռքերը դրված են գազանների և անասունների վրա. ձեր կրածները իբրև ծանրոցներ բեռնվել են հոգնած կենդանիների վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բէլը խոնարհուեցաւ, Նեբովը խորտակուեցաւ, նորանց կուռքերը գազաններին ու անասուններինն են. ձեր կրածները բեռներ են դառել, ծանրոցք՝ վաստակածների համար։
Armenian Eastern Bible 1994
«Ընկաւ Բէլը, խորտակուեց Դագոնը. նրանց կուռքերը յայտնուեցին կենդանիների եւ անասունների վրայ։ Իբրեւ բեռ դրանք կապեցիք
Armenian NEA
«Ընկավ Բելը, խորտակվեց Դագովնը. նրանց կուռքերը դրվեցին կենդանիների և անասունների վրա։ Իբրև բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջված