Isaiah 46:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք ծռեցան ու մէկտեղ խոնարհեցան, Չկրցան բեռը ազատել Եւ իրենք ալ գերութեան գացին։
Armenian 2018
Նրանք կքել, խոնարհվել են միասին. նրանք չկարողացան բեռը ազատագրել և իրենք էլ գերի ընկան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Խորտակուել խոնարհուել են միասին, չկարողացան ծանրոցն ազատել, իրանք էլ գերի գնացին։
Armenian Eastern Bible 1994
անզօր լինելով փրկուելու պատերազմից՝ գրաստների հետ միասին գերութեան քշուեցին լքուած ու խեղճ կուռքերը։
Armenian NEA
ու քաղցած կենդանիների վրա. անզոր լինելով փրկվելու պատերազմից, լքված ու խեղճ՝ գրաստների հետ միասին գերության քշվեցին։