Isaiah 47:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դուն քու չարութեանդ ապաւինեցար Ու ըսիր. «Զիս տեսնող չկայ»։ Քեզ գլխէ հանողը քու իմաստութիւնդ ու գիտութիւնդ են։ Սրտիդ մէջ ըսիր. «Ե՛ս եմ ու ինծմէ զատ մէկը չկայ»։
Armenian 2018
Դու ապավինեցիր քո չարությանը, ասացիր. “Ինձ տեսնող չկա”։ Քո իմաստությունն ու քո գիտությունը մոլորեցրին քեզ. բայց դու ասացիր քո սրտում. “Ես եմ, և ինձնից բացի մեկը չկա”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դու ապաւինեցիր քո չարութեանը, ասեցիր՝ Ինձ տեսնող չկայ, քո իմաստութիւնը եւ քո գիտութիւնն են քեզ մոլորեցնողը. բայց դու ասում ես քո սրտումը. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չկայ։
Armenian Eastern Bible 1994
քո ինքնավստահութեան ու չարութեան պատճառով, որովհետեւ ասում էիր, թէ՝ «Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ»։ Դո՛ւ, որ
Armenian NEA
քո չարության վրա հույս դնելու պատճառով, որովհետև ասում էիր. “Ես եմ, և ինձ հավասար ոչ ոք չկա”։ Դու, որ այդպես ես մտածում, իմացի՛ր, որ քո պոռնկությունն ամոթանք պիտի լինի քեզ համար, քանզի քո սրտի մեջ ասացիր. “Ես եմ, և ինձ հավասար ոչ ոք չկա”։