Isaiah 47:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այսպէս պիտի ըլլան քեզի անոնք, որոնց հետ աշխատեցար Ու մանկութենէդ ի վեր առուտուր ըրիր։ Ամէն մէկը իր ճամբան երթալով ՝ ցիրուցան պիտի ըլլան Ու քեզ ազատող մը պիտի չըլլայ։
Armenian 2018
Այսպես կլինեն քեզ համար նրանք, որոնց հետ դու հոգնել ես, նրանք, որոնց հետ դու շահավաճառություն արեցիր քո երիտասարդությունից ի վեր. նրանցից յուրաքանչյուրն իր ճանապարհով մոլորվեց գնաց, և քեզ ազատող չկա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս պէտք է լինեն քեզ համար նորանք, որոնցով դու վաստակել ես, նորանք՝ որոնց հետ դու վաճառականութիւն արիր քո մանկութիւնից ի վեր. Իւրաքանչիւրն իր ճանապարհովը մոլորուեցաւ գնաց, քեզ ազատող չկայ։
Armenian Eastern Bible 1994
Քո վաստակն այն վաճառականները եղան, որոնց հետ առեւտուր արեցիր քո մանկութիւնից.նրանք բոլորն էլ իրար յետեւից
Armenian NEA
դրանք քեզ համար օգնություն պիտի լինեն։ Քո վաստակն այն վաճառականները եղան, որոնց հետ առևտուր արեցիր քո մանկությունից. նրանք բոլորն էլ իրար հետևից մոլորվեցին, և դու փրկություն չունես»։