Isaiah 47:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ ըսիր. «Ես յաւիտեան տիկին պիտի մնամ»։ Այնպէս որ ասիկա մտքիդ մէջ չդրիր, Ասոր վախճանը չյիշեցիր։
Armenian 2018
Դու ասացիր. “Ես հավիտյան տիրուհի կլինեմ”։ Այնպես որ սրա մասին չմտածեցիր, սրա վախճանի մասին չհիշեցիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ասեցիր՝ Ես յաւիտեան տիկին պիտի լինեմ. այնպէս որ այս միտք չարիր, սորա վախճանը չյիշեցիր։
Armenian Eastern Bible 1994
Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր եւ ասացիր. « Ես յաւիտեան իշխան կը մնամ»։ Երբեք չմտածեցիր ու չյիշեցիր վախճանի մասին։
Armenian NEA
և ասացիր. “Ես հավիտյան իշխան կմնամ”։ Երբեք չմտածեցիր ու չհիշեցիր վախճանի մասին։