Isaiah 49:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ո՛վ կղզիներ, ինծի մտի՛կ ըրէք, Ո՛վ ժողովուրդներ, հեռուէն ակա՛նջ տուէք. Տէրը զիս արգանդէն կանչեց, Իմ անունս մօրս որովայնէն յիշեց
Armenian 2018
Լսե՛ք ինձ, ո՛վ ծովեզրեր, ուշադի՛ր եղեք, ո՛վ հեռվի ժողովուրդներ. Տերն ինձ կանչել է դեռ արգանդից, իմ մոր որովայնից է հիշատակել իմ անունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ով կղզիներ, ինձ լսեցէք, եւ ուշադիր եղէք հեռուանց, ով ժողովուրդներ։ Եհովան ինձ արգանդիցն է կանչել, իմ մօր որովայնիցը յիշել է իմ անունը.
Armenian Eastern Bible 1994
«Լսեցէ՛ք ինձ, կղզիների՛ բնակիչներ, ակա՛նջ դրէք, հեթանոսնե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատուի դա», -ասում է Տէրը։
Armenian NEA
«Լսե՛ք ինձ, կղզինե՛ր, ակա՛նջ դրեք, ազգե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատվի դա»,- ասում է Տերը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի։