Isaiah 5:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր համար իմ ժողովուրդս Տէրը չճանչնալով՝ գերի կ’իյնայ Ու անոր մեծամեծ մարդիկը սով կը կրեն, Բազմութիւնը ծարաւէն կը ցամքի։
Armenian 2018
Ահա թե ինչու իմ ժողովուրդը տգիտության պատճառով տարագրվում է, նրա մեծամեծները սովամահ են լինում, և նրա բազմությունը տոչորվում է ծարավից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա համար իմ ժողովուրդը տգիտութիւնիցը գերի է գնում, եւ նորա փառաւորները սովատանջ մարդիկ են լինում. եւ նորա բազմութիւնը տոչորվում է ծարաւութիւնից։
Armenian Eastern Bible 1994
Իմ ժողովուրդն այսուհետեւ գերութեան է մատնուելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից եւ ջրի ծարաւից
Armenian NEA
Իմ ժողովուրդն այսուհետև գերության է մատնվելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից և ջրի ծարավից բազմանալու են նրանց դիակները։