Isaiah 5:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր համար դժոխքը ինքզինք կը լայնցնէ Ու բերանը չափէ դուրս կը բանայ։ Անոր պարծանքն ու բազմութիւնը Եւ աղաղակն ու զուարճութիւնը անոր մէջ պիտի իջնեն։
Armenian 2018
Ահա թե ինչու մեռյալների աշխարհը կմեծացնի իրեն, անչափ կբացի իր երախը, և նրա մեջ կիջնեն ժողովրդի երևելիներն ու բազմությունը, նրա ժխորն ու զվարճությունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա համար դժոխքը կլայնացնէ իրան, եւ իր բերանը անչափ կբանայ, եւ նորա մէջ կիջնէ նորա պարծանքն ու բազմութիւնը, եւ նորա աղաղակն ու զուարճութիւնը։
Armenian Eastern Bible 1994
Դժոխքն էլ ինքն իրեն լայնացրել եւ բացել է իր երախները, որպէսզի դադար չունենայ. փառաւորուածները, մեծամեծներն ու
Armenian NEA
Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։