Isaiah 5:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Զանիկա ցանկով պատեց, քարերը հանեց մէջէն Եւ ընտիր որթատունկեր տնկեց։ Անոր մէջտեղը աշտարակ շինեց Եւ հոն հնձան մըն ալ փորեց։ Կը սպասէր, որ խաղող տար, Բայց անիկա ազոխ տուաւ։
Armenian 2018
Նա ցանկապատեց այն, փորեց այն, քարերը հանեց միջից, ընտիր որթեր տնկեց, նրա մեջտեղում դիտաշտարակ կառուցեց, փորեց նաև մի հնձան և սպասեց, որ խաղող տար, բայց այն ազոխ տվեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա ցանգով պատեց նորան, քարերը հանեց միջիցը, եւ նորանում ընտիր որթեր տնկեց, եւ մի հնձան էլ փորեց նորանում, եւ սպասեց որ խաղող բերէ, բայց նա ազոխ բերաւ։
Armenian Eastern Bible 1994
Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի եւ ընտիր որթատունկ տնկեցի։ Աշտարակ շինեցի նրա մէջ, նաեւ հնձան փորեցի այնտեղ եւ
Armenian NEA
Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի և ընտիր որթատունկ տնկեցի։ Աշտարակ շինեցի նրա մեջ, նաև հնձան փորեցի այնտեղ և սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։