Isaiah 5:26 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հեռաւոր ազգերու դրօշակը պիտի վերցնէ Ու զանոնք երկրի ծայրէն սուլելով պիտի կանչէ։ Ահա անոնք արտորալով եւ արագութեամբ պիտի գան։
Armenian 2018
Նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար, սուլելու է երկրի ծայրից նրանց բերելու համար ։ Եվ ահա նրանք գալիս են արագ ու շտապ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա դրօշակ է բարձրացնելու հեռու ազգերի համար, եւ սուլելու է նորանց երկրի ծայրիցը, եւ ահա նորանք շուտով հեշտութեամբ գալիս են։
Armenian Eastern Bible 1994
Այսուհետեւ ազդանշան կը տայ հեռաւոր ազգերին ու նրանց կը բերի երկրի ծայրերից. եւ ահա նրանք առանց յապաղելու արագ
Armenian NEA
Այսուհետև ազդանշան կտա հեռավոր ազգերին ու նրանց կբերի երկրի ծայրերից, և ահա նրանք առանց հապաղելու արագ կընթանան և թեթևորեն տեղ կհասնեն։