Isaiah 5:27 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնցմէ մէ՛կը պիտի չյոգնի ու մէ՛կը պիտի չսահի. Մէ՛կը պիտի չմրափէ ու չքնանայ։ Մէ՛կուն մէջքի գօտին պիտի չքակուի, Ո՛չ ալ կօշիկին կապը պիտի կտրուի։
Armenian 2018
Նրանց մեջ մեկը չկա հոգնած, ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի ննջում, ոչ ոք չի քնում, ոչ մեկի մեջքի գոտին չի արձակվում, ոչ մեկի կոշիկների կապը չի կտրվում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Յոգնածը չկայ, եւ սահողը չկայ նորանցում. մէկը չէ ննջում եւ չէ քնում, եւ մէկի մէջքի գօտին չէ բացվում, եւ ոչ մէկի կօշիկի կապը չէ կտրվում։
Armenian Eastern Bible 1994
Ո՛չ քաղց են զգալու եւ ո՛չ էլ յոգնելու, ո՛չ նիրհելու են եւ ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մէջքի գօտիներն են արձակելու,
Armenian NEA
Ո՛չ քաղց են զգալու և ո՛չ էլ հոգնելու, ո՛չ նիրհելու են և ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մեջքի գոտիներն են արձակելու, ո՛չ էլ իրենց կոշիկների կապերն են քանդվելու։