Isaiah 5:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Վա՜յ անոնց, որոնք տունը տան կը միացնեն, Ագարակ ագարակի վրայ կ’աւելցնեն. Մինչեւ որ տեղ չմնայ Ու միայն դուք բնակիք երկրի մէջ։
Armenian 2018
Վա՜յ նրանց, որոնք մեկ տունը մյուսին են կցում, արտի վրա արտ են ավելացնում, մինչև որ այլևս տեղ չմնա, ու դուք մենակ բնակվեք երկրի մեջտեղում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վա՜յ նորանց որ տունը տան են կպցնում, արտը արտին են մօտեցնում մինչեւ որ այլեւս տեղ չէ լինում, որ դուք մինակ բնակուէք երկրիս մէջ։
Armenian Eastern Bible 1994
Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում եւ ագարակին ագարակ միացնում, որպէսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թէ երկրի վրայ
Armenian NEA
Վա՜յ նրանց, ովքեր տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։