Isaiah 50:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ահա դուք ամէնքդ, որ կրակ կը վառէք Ու կայծերով կը շրջապատուիք, Ձեր կրակին լոյսովը Ձեր վառած կայծերուն մէջ քալեցէք։ Ասիկա ձեզի իմ ձեռքովս պիտի ըլլայ, Դուք տրտմութեամբ պիտի պառկիք։
Armenian 2018
Ահա դուք բոլորդ, որ կրակ եք վառում և կայծերով շրջապատվում, գնացե՛ք ձեր կրակի լույսով և ձեր կրակ տված կայծերի մեջ։ Դա իմ ձեռքով պիտի լինի ձեզ համար, և դուք ցավով պիտի պառկեք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա դուք ամենքդ, որ կրակ էք վառում, եւ կայծերով շրջապատվում, գնացէք ձեր կրակի վառուածքի մէջ, եւ ձեր կրակ տուած կայծերի մէջ։ Սա իմ ձեռքիցն եղաւ ձեզ համար, դուք ցաւով պիտի պառկէք։
Armenian Eastern Bible 1994
Ահա դուք ամէնքդ, որ վառուած էք հրով, պիտի պարտուէք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լոյսի միջով
Armenian NEA
Ահա դուք ամենքդ, որ վառված եք հրով, պիտի պարտվեք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լույսի միջով ու պիտի բորբոքվեք բոցով։ Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, և դուք տրտմության մեջ պիտի ննջեք։