Isaiah 51:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Դո՛ւք, արդարութեան հետեւողներ, Տէրը փնտռողներ, ինծի մտի՛կ ըրէք. Այն վէմին նայեցէ՛ք, ուրկէ կոփուեցաք, Այն գուբին՝ ուրկէ հանուեցաք։
Armenian 2018
«Լսե՛ք ինձ, ո՛վ արդարության հետևողներ, ո՛վ Տիրոջը փնտրողներ, նայե՛ք այն վեմին, որից դուք կոփվել եք, և այն գուբի փոսին, որից դուք հանվել եք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ինձ լսեցէք, ով արդարութեան հետեւողներ, ով Տիրոջը խնդրողներ, նայեցէք այն վէմին, որից դուք կտրուած էք, եւ այն հորի գուբին, որից դուք փորուած էք.
Armenian Eastern Bible 1994
«Լսեցէ՛ք ինձ, դուք, որ արդարութեան էք հետամուտ եւ փնտռում էք Տիրոջը, նայեցէ՛ք այն հաստատուն վէմին, որից կերտուել
Armenian NEA
«Լսե՛ք ինձ դուք, որ արդարության եք հետամուտ և փնտրում եք Տիրոջը, նայե՛ք այն հաստատուն վեմին, որից կերտվել եք, և այն հորի փոսին, որից հանվել եք։