Isaiah 51:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Արթնցի՛ր, արթնցի՛ր ու ելի՛ր, ո՛վ Երուսաղէմ, Որ Տէրոջը ձեռքէն անոր բարկութեանը բաժակը խմեցիր, Թմրութեան բաժակին մրուրը քամելով խմեցիր։
Armenian 2018
Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, ո՛վ Երուսաղեմ. դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա զայրույթի բաժակը, որ խմեցիր ցմրուր, քամեցիր թմրության թասը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Զարթնիր, զարթնիր, վեր կաց, ով Երուսաղէմ, որ խմեցիր Տիրոջ ձեռքից նորա բարկութեան բաժակը, որ թմրութեան լայնադիր բաժակը խմեցիր քամեցիր։
Armenian Eastern Bible 1994
Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը,
Armenian NEA
Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։