Isaiah 51:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քու տղաքդ նուաղած են, Փողոցներուն գլուխը կը պառկին Որոգայթի մէջ բռնուած յամոյրի պէս։ Անոնք Տէրոջը բարկութիւնովը, Քու Աստուծոյդ յանդիմանութիւնովը լեցուած են։
Armenian 2018
Քո որդիները նվաղել են, պառկել են բոլոր փողոցների անկյուններում ցանցի մեջ բռնված վայրի այծի նման. նրանք լի են Տիրոջ զայրույթով, քո Աստծու հանդիմանությամբ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քո որդիքը նուաղած պառկել են ամեն փողոցների գլխին որոգայթի մէջ փաթաթուած վայրի այծի պէս, որոնք լիքն են Տիրոջ բարկութիւնովը, քո Աստուծոյ յանդիմանութիւնովը։
Armenian Eastern Bible 1994
Քո որդիները, տարակուսած, քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց
Armenian NEA
Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մեջ Տիրոջ բարկությունն է լցված, նրանք խզված են Տիրոջից՝ Աստծուց։