Isaiah 51:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի Տէրը Սիօնը պիտի մխիթարէ. Անոր բոլոր աւերակները պիտի մխիթարէ, Անոր անապատը՝ Եդեմի պէս, Անոր ամայութիւնը Տէրոջը դրախտին պէս պիտի ընէ։ Անոր մէջ ցնծութիւն եւ ուրախութիւն, Գովութեան եւ օրհնութեան ձայն պիտի գտնուի։
Armenian 2018
Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի։ Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ Տէրը պիտի մխիթարէ Սիօնին, պիտի մխիթարէ նորա բոլոր աւերակները, եւ նորա անապատը դրախտի նման պիտի շինէ, եւ նորա ամայի տեղը՝ Տիրոջ պարտէզի պէս. ցնծութիւն եւ բերկրութիւն պիտի գտնուի նորանում, գովասանութիւն եւ օրհներգութեան ձայն։
Armenian Eastern Bible 1994
Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր աւերակները. քո բոլոր աւերակները դրախտի եմ վերածելու,
Armenian NEA
Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։