Isaiah 52:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Արթնցի՛ր, արթնցի՛ր, քու զօրութիւնդ հագիր, ո՛վ Սիօն. Քու փառաւոր հանդերձներդ հագիր, ո՛վ Երուսաղէմ սուրբ քաղաք. Քանզի անգամ մըն ալ անթլփատ ու պիղծ մէկը քու մէջդ պիտի չմտնէ։
Armenian 2018
Զարթնի՛ր, զարթնի՛ր, հագի՛ր քո զորությունը, ո՛վ Սիոն, հագի՛ր քո շքեղ հանդերձները, ո՛վ Երուսաղեմ՝ սո՛ւրբ քաղաք, որովհետև այլևս քո մեջ չեն մտնելու անթլփատն ու անմաքուրը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Զարթնիր, զարթնիր, հագիր զօրութիւնդ, ով Սիօն, քո փառաւոր հանդերձները հագիր, ով Երուսաղէմ՝ սուրբ քաղաք. որովհետեւ այլեւս պիտի միւսանգամ չմտնէ քո մէջը անթլփատը եւ պիղծը։
Armenian Eastern Bible 1994
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ,
Armenian NEA
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զորությունը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղեմ, որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։