Isaiah 52:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Փոշին քեզմէ թօթուէ՛, Ել նստէ՛, ո՛վ Երուսաղէմ. Քու պարանոցիդ կապերը քակէ՛ Ո՛վ Սիօնի գերի աղջիկ։
Armenian 2018
Թա՛փ տուր քեզ փոշուց, վե՛ր կաց, նստի՛ր, ո՛վ գերի Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապերը, ո՛վ Սիոնի գերի դուստր,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քեզ թափ տուր հողիցը, վեր կաց, նստիր, ով Երուսաղէմ, բաց արա պարանոցիդ կապերը, ով Սիօնի գերի աղջիկը։
Armenian Eastern Bible 1994
Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր.
Armenian NEA
Թոթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր։