Isaiah 52:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ի՜նչ գեղեցիկ են լեռներուն վրայ անոր ոտքերը, Որ աւետիս կը բերէ, խաղաղութիւն կը քարոզէ, Բարութեան աւետիս կը բերէ, փրկութիւն կը քարոզէ Ու Սիօնին կ’ըսէ՝ «Քու Աստուածդ կը թագաւորէ»։
Armenian 2018
Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստվածը թագավորում է»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ի՜նչ գեղեցիկ ես սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիօնին՝ քո Աստուածը թագաւոր է։
Armenian Eastern Bible 1994
Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո
Armenian NEA
Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում՝ Սիոնին ասելով. «Քեզ վրա թագավորելու է Աստված»։