Isaiah 55:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի ինչպէս անձրեւն ու ձիւնը երկնքէն կ’իջնեն եւ հոն չեն դառնար, Հապա երկիրը կ’ոռոգեն ու զանիկա պտղաբեր եւ արգասաւոր կ’ընեն, Ցանողին՝ հունտ եւ ուտողին հաց կու տան,
Armenian 2018
Քանզի ինչպես որ անձրևն ու ձյունը իջնում են երկնքից և հետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են երկիրը, արգասաբեր և ծլարձակ դարձնում այն, սերմ են տալիս սերմնացանին և հաց՝ ուտողին,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին,
Armenian Eastern Bible 1994
Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը,
Armenian NEA
Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել,