Isaiah 55:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Թուփին տեղ մայրի Ու դժնիկին տեղ մրտենի պիտի բուսնի։ Ասիկա Տէրոջը անուանը փառքին համար Անջինջ ու յաւիտենական նշան մը պիտի ըլլայ»։
Armenian 2018
Փշաթփի փոխարեն եղևնի պիտի բուսնի, եղինջի փոխարեն՝ մրտենի. և դա պիտի լինի Տիրոջ անվան համար՝ իբրև հավիտենական նշան, որը չի ջնջվելու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Թուփի փոխարէն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի բուսնի. եւ սա պիտի լինի Տիրոջ համբաւի համար իբրեւ յաւիտենական նշան, որ չի ջնջուիլ։
Armenian Eastern Bible 1994
Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի. եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ եւ ի նշան
Armenian NEA
Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի. և դա պիտի լինի հանուն Տիրոջ և ի նշան հավիտենականության, և երբեք չի նվազի»։