Isaiah 57:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր ագահութեան անօրէնութեանը համար բարկացայ Ու զանիկա զարկի, իմ երեսս ծածկեցի ու սրդողեցայ, Բայց ապստամբը իր կամքին ճամբուն հետեւացաւ։
Armenian 2018
Ես նրա անօրեն ագահության համար սրտմտեցի և հարվածեցի նրան. իմ դեմքը ծածկեցի ու սրտմտեցի, բայց ապստամբը գնաց իր սրտի ճանապարհով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ես նորա ագահութեան անօրէնութեանը համար բարկացայ, եւ նորան զարկեցի. ես ծածկուեցայ եւ բարկացայ, եւ նա ետ ետ գնաց իր սրտի ճանապարհովը։
Armenian Eastern Bible 1994
Մեղքի պատճառով սակաւ ժամանակ տրտմութիւն հասցրի նրան, հարուածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, եւ նա տրտմեց ու իմ
Armenian NEA
Մեղքի պատճառով սակավ ժամանակ տրտմություն հասցրի նրան, հարվածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, և նա տրտմեց ու իմ առաջ թախծելով՝ գնաց իր ճանապարհները։