Isaiah 58:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնք ամէն օր զիս կը փնտռեն Եւ իմ ճամբաներս գիտնալ կը փափաքին, Այնպիսի ազգի մը պէս, որ արդարութիւն կ’ընէ Ու իր Աստուծոյն օրէնքները զանց չ’ըներ։ Ինծի արդարութեան կանոնները կը հարցնեն, Աստուծոյ մօտենալ կը փափաքին,
Armenian 2018
Բայց նրանք ամեն օր փնտրում են ինձ և ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ մի ազգի պես, որ արդարություն է գործում և իր Աստծու պատվիրանները չի լքել։ Նրանք ինձնից պահանջում են արդար իրավունք և փափագում են մոտենալ Աստծուն.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց նորանք ինձ խնդրում են օր ըստ օրէ, եւ ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ իբրեւ մի ազգ, որ արդարութիւն է գործում, եւ իր Աստուծոյ իրաւունքը զանց չէ անում, եւ ինձանից հարցնում են արդարութեան իրաւունքը, եւ փափաքում են Աստուծոյ մօտենալ.
Armenian Eastern Bible 1994
Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր
Armenian NEA
Օր օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծու իրավունքը զանց չի առել. ահա նրանք եկել և արդար դատաստան են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն