Isaiah 58:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն քու լոյսդ առաւօտի պէս պիտի ծագի Ու բժշկութիւնդ շուտով պիտի յայտնուի։ Քու արդարութիւնդ քու առջեւէդ պիտի երթայ Ու Տէրոջը փառքը քու ետեւէդ պիտի պաշտպանէ։
Armenian 2018
Այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո
Armenian NEA
Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը, և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը կպատի քեզ։