Isaiah 59:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յանցանք գործեցինք, Տէրը ուրացանք Եւ մեր Աստուծոյն հետեւելէն խոտորեցանք։ Հարստահարութիւն եւ ապստամբութիւն յառաջացուցինք, Մեր սրտին մէջ սուտ խօսքեր յղացանք ու ըսինք՝
Armenian 2018
Հանցանք ենք գործել, ուրացել ենք Տիրոջը, հրաժարվել ենք մեր Աստծուն հետևելուց, հարստահարություն և ապստամբություն ենք խոսել և մեր սրտերում սուտ խոսքեր հղացել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Յանցանք ենք գործել, եւ ուրացել ենք Տիրոջը, եւ խոտորել ենք մեր Աստուծուն հետեւելուցը, բռնութիւն եւ ապստամբութիւն ենք խօսել, եւ մեր սրտերումը փուչ բաներ մտածել։
Armenian Eastern Bible 1994
Ամբարիշտ դարձանք եւ ստեցինք Տիրոջ առաջ, յետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրաւութիւն խօսեցինք եւ ապստամբեցինք, մեր
Armenian NEA
Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։