Isaiah 59:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց ոստայններէն հանդերձ չըլլար Եւ իրենց գործերովը չեն կրնար զիրենք ծածկել։ Անոնց գործերը անօրէնութեան գործեր են Ու անոնց ձեռքերուն մէջ բռնութեան գործ կայ։
Armenian 2018
Նրանց ոստայնները հագուստ չեն դառնա, և մարդիկ չեն կարող ծածկվել իրենց գործերով. նրանց գործերն անօրենության գործեր են, և բռնության գործ է նրանց ձեռքում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանց ոստայնները հանդերձ չեն դառնալ, եւ չի ծածկուիլ նորանց գործերովը, նորանց գործերը անօրէնութեան գործեր են, եւ բռնութեան գործ է նորանք ձեռքինը։
Armenian Eastern Bible 1994
Նրանց ոստայնները հագուստ չեն դառնայ, եւ ոչ էլ նրանք կարող են զգեստաւորուել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց
Armenian NEA
Նրանց ոստայնները հագուստ չեն դառնա, և ոչ էլ նրանք կարող են զգեստավորվել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրենության գործեր են, նրանց ձեռքերի մեջ անիրավության գործեր կան։