Isaiah 59:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց ոտքերը չարութեան կը վազեն Ու անմեղ արիւն թափելու կ’արտորան։ Անոնց խորհուրդները անօրէնութեան խորհուրդներ են, Անոնց ճամբաներուն մէջ կործանում ու կոտորած կայ։
Armenian 2018
Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են անմեղ արիւն թափելու, նորանց խորհուրդները անօրէնութեան խորհուրդներ են, նորանց ճանապարհներումը աւերում ու ապականութիւն կայ։
Armenian Eastern Bible 1994
Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են,
Armenian NEA
Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշվառություն։