Isaiah 60:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ազգերուն կաթը պիտի ծծես, Թագաւորներուն ստինքը պիտի ծծես Եւ պիտի գիտնաս թէ ես Տէ՛րս եմ քու Ազատիչդ Ու Փրկիչդ, Յակոբին Հզօրը։
Armenian 2018
Դու պիտի ծծես ազգերի կաթը, դու պիտի ծծես թագավորների ստինքը և պիտի իմանաս, որ ես՝ Տերը, քո Փրկիչն եմ և քեզ ազատագրողը, Հզորը Հակոբի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ պիտի ազգերի կաթը ծծես, եւ թագաւորների ստինքն ես ծծելու, եւ իմանալու ես, որ ես Տէրս եմ քո Փրկիչը, եւ քեզ Ազատողը՝ Յակոբի Հզօրս։
Armenian Eastern Bible 1994
Դու պիտի ծծես հեթանոսների կաթը եւ ուտես թագաւորների հարստութիւնը, պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը,
Armenian NEA
Դու պիտի ծծես հեթանոսների կաթը և ուտես թագավորների հարստությունը, պիտի իմանաս, որ ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։